«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը․ նա կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի:
29-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով վերջերս մամուլում նշվում է նրա հնարավոր հեռանալու մասին:
Ըստ The Sun Football-ի՝ Միլանի «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան» ուշադիր հետևում են Գրիլիշի շուրջ ստեղծված իրավիճակին:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։