«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Լանսից» Աբդուկոդիր Խուսանովի տեղափոխության մասին։ Ուզբեկստանի հավաքականի կենտրոնական պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Խաղացողի տրանսֆերը «քաղաքայինների» համար արժեցել է 50 միլիոն եվրո։
Խուսանովն իր կարիերան սկսել է «Բունյոդկորում», իսկ 2022 թվականի գարնանն հանդես է եկել բելառուսական «Էներգետիկա-ԲԳՈՒ»-ում։ 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը 100 հազար եվրոյով վաճառվել է «Լանսին»։
Ընթացիկ մրցաշրջանում Խուսանովը անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։