«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձևակերպել «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկիի տրանսֆերը։
Այդ մասին հայտնում է TalkSport-ը։
Հաղորդվում է, որ ՄՅՈւ-ն պատրաստ է 40 միլիոն ֆունտ (մոտ 47 մլն եվրո) վճարել ճապոնացի դարպասապահին ձեռք բերելու համար: Նշենք, որ ամռանը «Պարման» 7,5 մլն եվրո է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Սենտ Տրուդենին»։
Զիոնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Բավարիան»։