Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված ֆրանսիական «Լանսի» և Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերով։
Այդ մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի շրջապատի առաջին շփումներն արդեն կայացել են։
Հաղորդվում է նաև, որ պաշտպանի նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն են ցուցաբերում «Նյուքասլը» և «Մանչեսթեր Սիթին»․ վերջինիս ներկայացուցիչների հետ ևս արդեն հանդիպում է կայացել։