«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շատ մոտ է ակումբից հեռանալուն։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել կիսապաշտպանին, որն այդպես էլ չերկարաձգեց գործող պայմանագրի ժամկետը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» աշխատում էր դե Յոնգի հետ պայմանագրի երկարաձգման վրա 2023 թվականից, սակայն, ըստ լուրերի ֆուտբոլիստը վերջնական պատասխան չի տվել ակումբի կողմից սահմանված ժամկետներում։
27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։