Այսօր՝ հունվարի 3-ին, կկայանա Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 19-րդ տուրի հանդիպումը, որում կմրցեն «Վալենսիան» ու «Ռեալը»։ Թիմերը կխաղան Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 00:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Վալենսիա». Դիմիտրիևսկի, Ֆուլկյե, Մոսկերա, Տարեգա, Գոնսերովսկի, Լոպես, Գուերա, Բարենեչեա, Ռիոխա, Ալմեյդա, Դուրո:
«Ռեալ Մադրիդ»՝ Կուրտուա, Վասկես, Չուամենի, Ռուդիգեր, Մենդի, Ռոդրիգո, Վալվերդե, Սեբալյոս, Բելինգհեմ, Մբապե, Վինիսիուս:
Անցկացրած 18 խաղից հետո «Վալենսիան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում է՝ 12 միավորով։ Նույնքան խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 40 միավորով երկրորդ տեղում է։ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 41 միավորով գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն»: