«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները փնտրում են թիմին մոտ կանգնած այն մարդուն, որը հանդիպումների կազմի վերաբերյալ ինֆորմացիան փոխանցում է մամուլին՝ վերջինիս պաշտոնական հրապարակումից առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, տեղեկատվական արտահոսքի նմանատիպ դեպքեր եղել են «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքի ժամանակ և շարունակվում են Ռուբեն Ամորիմի օրոք։
Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենահեղինակավոր խաղացողները վերածվել են «սուպերդետեկտիվների» և փորձում են գտնել լրատվամիջոցներին տեղեկատվության արտահոսք իրականացնող պատասխանատուին։ Անգլիական ակումբի որոշ խաղացողներ իրենց ներկայացուցիչներին ասել են, որ գիտեն, թե ով է մեղավոր կատարվածի համար։