«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
«Ուրարտուի» կազմում Լեոնն անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Սաբուան «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Շնորհակալություն ենք հայտնում Լեոն Սաբուային և մաղթում նոր հաջողություններ հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: