Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այս պահին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Միլանի «Ինտերի» կազմում, բայց միլանյան թիմը հնարավոր է հրաժարվի ձեռք բերել ամբողջական տրանսֆերը աշխատավարձի պատճառով:
Սանչեսը «Յունայթեդում» ստանում է 500 հազար ֆունտ, և կհեռանա անգլիական գրանդից այն դեպքում, երբ ստանա համարժեք առաջարկ:
Սուլշերը, ամեն դեպքում, մտադիր է մյուս մրցաշրջանում օգտագործել Սանչեսին: