Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի հեռացնի իտալացուն մինչև մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ «սերուցքայինները» շարունակում են հավատալ իտալացի մասնագետին:
Նշվում է նաև, որ Անչելոտիին ապագայում կարող է կառավարական որևէ պաշտոն ստանալ մադրիդյան գրանդի կազմում։ Անցած մրցաշրջանում «Ռեալը» իտալացու գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և հաղթեց Չեմպիոնների լիգան։
























































