«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հիշել է, թե ինչպես է արձագանքել իր թիմի խոշոր հաղթանակին «էլ կլասիկոյում»: Հանդիպումը, որը կայացել էր հոկտեմբերի վերջին Մադրիդում, ավարտվել էր «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակով՝ 4:0:
Լեհ դարպասապահը խաղին հետևել էր պահեստայինների նստարանից և, ինչպես ինքն է խոստովանել, շատ ուրախ էր իր ընկերների համար։
«Այդ հաղթանակը «Ռեալի» նկատմամբ ինձ բացառիկ տպավորություններ պարգևեց։ Խաղից հետո ես շատ էի ժպտում։ Հնարավոր է, որ իմ ուրախությունն անգամ մի փոքր չափազանցված էր։
Իմ ընտանիքը շատ երջանիկ է Բարսելոնայում։ Կինս և որդիս ոգևորված էին այստեղ տեղափոխվելուց, նրանք արագ գտան իրենց տեղը։ Իմ որդին շատ է հավանում դպրոցը, ունի շատ ընկերներ, և մենք բոլորս շատ գոհ ենք», — մեջբերում է Շչեսնու խոսքերը Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ լեհ դարպասապահը դեռ չի նշել իր նորամուտը «Բարսելոնայի» կազմում։
«Բարսելոնան» այժմ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով «Ռեալին» մեկ միավորով, սակայն «սպիտակները» մեկ խաղ պակաս են անցկացրել։