Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ երբեք չէր հեռանա ՊՍԺ-ից, եթե հնարավորություն չունենար տեղափոխվելու մադրիդյան ակումբ։
«Ես տեղափոխվեցի աշխարհի ամենամեծ ակումբ. ես միշտ ասել եմ, որ սա միակ ակումբն է, որի համար կհեռանայի ՊՍԺ-ից։ Եթե չկարողանայի գնալ «Ռեալ», ապա ամբողջ կյանքս կմնայի ՊՍԺ-ում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում BeIN Sports-ը։
Մբապեն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով՝ չերկարաձգելով պայմանագիրը փարիզցիների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։