Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններո՝ 21-ամյա խաղացողին ցանկանում է վարձակալել երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆորտունա Դյուսելդորֆ» ակումբը։ Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ։
Նշենք, որ հայ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Բանակցությունները ընթանում են միայն խաղացողի վարձակալության վերաբերյալ՝ առանց հետագա գնաման իրավունքի:
Երկրորդ Բունդեսլիգայում կայացած 16 տուերեից հետո «Ֆորտունա Դյուսելդորֆը» վաստակած 26 միավորով 4-րդն է։
Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային ղյուսակը՝ ստորև․