Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն գոլի հեղինակ է դարձել Միջմայրցամաքային գավաթի՝ «Պաչուկայի» հետ եզրափակիչ խաղի 53-րդ րոպեին՝ Մբապեի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
RODRYGO WHAT A GOAL! 🤯 pic.twitter.com/pi9FgehVBg
— TC (@totalcristiano) December 18, 2024
Ֆրանսիացի հարձակվողն ավելի վաղ բացել էր հանդիպման հաշիվը:
Մրցաշարի 1/4 եզրափակչում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել է բրազիլական «Բոտաֆոգոյին», իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել եգիպտական «Ալ-Ահլիից» (0:0, 6:5՝ 11-մետրանոցներ): «Ռեալն» իր ճանապարհորդությունը մրցաշարում սկսել է անմիջապես եզրափակչից։
Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է վեց կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։