«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և «Լա Մասիայի» սան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ Հանսի Ֆլիկի մարզչական շտաբ։
SPORT-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ Տիագո Ալկանտարան դիտարկում է ակումբ վերադառնալու տարբերակը՝ աջակցելու Հանսի Ֆլիկին:
Իր կարիերայի ավարտից հետո Տիագոն կարճ ժամանակով միացավ ակումբի մարզչական շտաբին՝ որպես խորհրդատու։
Այս ընթացքում նա զգալի ազդեցություն ունեցավ՝ հատկապես ակումբի երիտասարդ կիսապաշտպանների՝ հիմնական թիմում ներգրավվելու հարցում: