Դեկտեմբերի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին» ու 4։0 հաշվով ջախջախել մրցակցին։
Ինչպես հայտնում է TNT Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ երբեք չէր հաղթել Պրեմիեր լիգայում 4+ գոլերի տարբերությամբ։ Հոլանդացին թիմը գլխավորել է 2022 թվականի ամառից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 28-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր լիգայի իր առաջին տնային խաղում կարողացել է հաղթել 4 գնդակի տարբերությամբ։