Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզչական շտաբը դժգոհ է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանից։ Այս մասին հայտնում RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մոսկովյան ակումբը դեռ չի պատրաստվում գնել Էդգարի տրանսֆերը «Ֆերենցվարոշից»։ «Լոկոմոտիվում» մեծ ակնկալիքներ ունեին Սևիկյանից, սակայն մարզչական շտաբը դժգոհ է ֆուտբոլիստի ցուցադրած խաղից։ Այնուամենայնիվ, վերջնական որոշում չի կայացվել, ակումբը խաղացողի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի 2025 թվականի գարնանը։
Հիշեցնենք, որ Սևիկյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել «Ֆերենցվարոշից» վարձակալական հիմունքներով:
Ընթացիկ մրցաշրջանում նա «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։