Շաբաթ օրը Տաջիկստանում կայացավ ֆուտբոլի Սուպերգավաթի հանդիպումը: Երկրի չեմպիոն «Իստիկլոլը» հաղթեց 2:1 «Խուջանդին»:
Ի դեպ, սա առաջին նվաճված տիտղոսն է ֆուտբոլային աշխարհում, որը խաղարկվել է կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո: Մարտին գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվել էին: Ֆուտբոլ շարունակում են խաղալ միայն որոշ երկրներում, օրինակ ՝ Բելառուսում և Բուրունդիում: Այսօր նրանց միացավ Տաջիկստանը: