Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, թե որ ակումբին է երկրպագել փոքր տարիքում.
««Ինտերը» իմ երազանքների ակումբն էր վաղ տարիքում՝ Ռոնալդոի ու Ադրիանոյի շնորհիվ: Պարզ է դառնում, որ «Ինտերին» միանալը իմ երազանքներից մեկն էր:
Ռոնալդոն խաղում էր այնտեղ, երբ ես 6 տարեկան էի: 1998 թ-ը ֆուտբոլային իմ հիշողությունում առաջին տարին էր. ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, ԱԱ, իսկ հետո նա ստացավ ծանր վնսավածք: Ռոնալդոն բաց թողեց 2 տարի, հետո վերադարձավ ու տեղափոխվեց «Ռեալ»,-հիշողություններով կիսվել է Լուկակուն: