Դավիդ Դե Խեան իր առաջին գոլային փոխանցումն է կատարել պաշտոնական խաղում։ Ա Սերիայի 12-րդ տուրում «Վերոնայի» հետ հանդիպման (3-1) 2-րդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին «Ֆիորենտինայի» դարպասապահը գոլային փոխանցում կատարեց Մոյզե Քինին, ով այդ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց։
Դե Խեան նախկինում երբեք գոլային փոխանցում չէր կատարել ակումբային մակարդակում: Դարպասապահը կարիերայի ընթացքում միակ գոլային փոխանցումն է կատարել 2018 թվականի մարտին կայացած Իսպանիա — Արգենտինա ընկերական խաղում:




























































