Անգլիական «Էվերթոնի» կիսապաշտպան Բեռնարդը կարող է հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռոման»: Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղացողի հետ աշխատել է «Շախտյորում»: Կիսապաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: