«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է անգլիական թիմից հնարավոր հեռանալու մասին հարցին.
«Ես այդ մասին չեմ խոսի։ Թող դա տեղի ունենա, երբ դա պետք է տեղի ունենա:
Ես և ակումբի ղեկավարությունը կանոնավոր կապի մեջ ենք, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, միշտ ի շահ ակումբի է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։