Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կորցրել է թիմի որոշ ֆուտբոլիստների վստահությունը՝ վերջին հանդիպումներում թիմի վատ արդյունքների ֆոնին, հայտնում է El Gol Digital-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ կողմ են մարզչի հրաժարականին, այդ թվում՝ Ֆեդերիկո Վալվերդեն, Կիլիան Մբապեն, Ֆերլան Մենդին, Օրելիեն Չուամենին և Էդուարդո Կամավինգան։
Իր հերթին Անչելոտիին աջակցում է Վինիսիուս Ժունիորը։
11 տուրից հետո «Ռեալը» 24 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում թիմը 17-րդ տեղում է՝ չորս խաղում վաստակելով 6 միավոր։