«Ռեալում» հաղորդել են, որ թիմի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին ձախ կոճի կապանների ձգում է ստացել:
«Այսօր «Ռեալի» բժշկական ծառայության կողմից մեր խաղացող Օրելյեն Տչուամենին անցկացրած հետազոտությունից հետո պարզվել է, որ ֆուտբոլիստի մոտ ձախ կոճի կապանների ձգում է ախտորոշվել», — նշված է «սերուցքայինների» հայտարարության մեջ:
Միջազգային մամուլի տվյալներով՝ կիսապաշտպանը բաց կթողնի մի քանի շաբաթ:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեկ՝ նոյեմբերի 5-ին, Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի «Միլանի» հետ խաղում (1:3):
Ընթացիկ մրցաշրջանում Տչուամենին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ, սակայն արդյունավետ գործողություններով չի աչքի ընկել:























































