Իտալական «Միլանը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (3:1) հաղթելուց հետո յուրօրինակ նվաճման է հասել։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբն առաջինն է եվրոպական գլխավոր մրցաշարի (CCL/UCL) պատմության մեջ, որը երկու անգամ երեք և ավելի գոլ է խփել Մադրիդի «Ռեալին» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Ռոսոներիներին» նախկինում դա հաջողվել էր 2009 թվականին, երբ «Միլանը» հաղթեց 3։2 հաշվով։
Այսօր «Միլանը» Չեմպիոնների լիգայի ամփոփիչ աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը՝ չորս տուրից հետո վաստակելով վեց միավոր։ Մադրիդի «Ռեալը» նույնպես վեց միավորով 17-րդ տեղում է։