«Ինտերը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստին դուր չի գալիս, որ նա կորցրել է տեղը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում և պատրաստ չէ «մնալ պահեստայինների նստարանին»։
Այս մրցաշրջանում Ֆերնանդեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը: