«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մանոլո Գոնսալեսը խոսել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Մենք ցանկանում ենք անառիկ պահել մեր դարպասը, քանի որ չկարողացանք դա անել «Ատլետիկոյի» դեմ խաղում: Բոլորին թվում է, թե մենք մեռած ենք»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 12-րդ տուրի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19։15-ին։