Ավստրիական հայտնի Red Bull ընկերությունը բանակցություններ է վարում իտալական «Տորինոյի» գնման շուրջ։
Այս մասին հայտնում է La Stampa-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի նախագահ Ուրբանո Կահիրեն արդեն մի քանի հանդիպում է անցկացրել Red Bull-ի ներկայացուցիչների հետ։
Ենթադրվում է, որ ընկերությունը հետաքրքրված է իտալական ֆուտբոլային ակումբ գնելով, որն ունի սեփական մարզադաշտ։
Հարկ է նշել, որ այս տարվա սեպտեմբերից Red Bull-ը հանդիսանում է «Տորինոյի» հովանավորը։ Ինը տուրից հետո «Տորինոն» 14 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության 9-րդ հորիզոնականը։