«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում կայացած Էլ կլասիկոյից հետո կիսվել է իր տպավորություններով։ 17-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել աջ ոտքով խփած գոլով, չնայած, որ վերջինս ձախլիկ է։
«Հնարավոր է՝ «Ռեալի» ֆուտբոլիստները չգիտեին, որ ես նաև աջ ոտք ունեմ: Անհրաժեշտության դեպքում, ինչպես այս երեկո էր, կօգտագործեմ այն։
Մենք կարծում ենք, որ «Բարսան» աշխարհի լավագույն թիմն է։ Բոլորը ասում էին, որ մենք հաղթում ենք միայն սովորական թիմերին… հիմա մենք հաղթեցինք «Ռեալին» 4:0 հաշվով նրանց դաշտում։ Մենք ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացածին», – Յամալի խոսքերն է փոխանցում Cope-ը:
«Բարսելոնան» վաստակած 30 միավորով ամրապնդել է առաջատարի դիրքը Իսպանիայի առաջնությունում: «Ռեալը» 24 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: