«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ասել է, թե ինչ է մտածում Էլ Կլասիկոյում իր թիմի խոշոր հաղթանակի մասին (4:0)։
Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա խաղում կատալոնական թիմը հաղթանակ տարավ Ռոբերտ Լևանդովսկու (դուբլ), Լամին Յամալի և Ռաֆինյայի գոլերի շնորհիվ։ Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։
«Ես հպարտ եմ նրանով, ինչ արեցինք այսօր: Մեր երկրպագուներն արժանի են այս հաղթանակին։ Ինչպես միշտ ասում եմ, մենք ցանկանում ենք կատարելագործվել, և այսօր հեշտ չէր, բայց մենք դա արեցինք:
«Բարսելոնան» գերազանց մարզավիճակում է։ Մենք ևս մեկ քայլ արեցինք և հաղթեցինք աշխարհի ամենաուժեղ մրցակիցներից մեկին», — ասել է Հանսի Ֆլիկը խաղից հետո։