Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» ուժերը չափեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։
Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփվեց 29-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դմիտրի Ռիզնիկը։ Լոնդոնյան ակումբը կարող էր հաշվի մեջ առաջ անցնել երկրորդ խաղակեսի միջնամասում, սակայն «զինագործների» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարը չկարողացավ անվրեպ իրացնել Բենուա Բաստյենի նշանակած 11 մետրանոցը։
«Արսենալ» — «Շախտյոր»՝ 1։0
Գոլը՝ Ռիզնիկ (29՛, իգ), Տրոսար (77՛, չիրացրած 11 մետրանոց)
Տուրի մյուս խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ոչ-ոքի խաղաց Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ։ Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նոա Լանգի խփած գոլին պատասխանեց Աշրաֆ Հակիմին։
ՊՍԺ — ՊՍՎ՝ 1։1
Գոլերը՝ Հակիմի (55′) — Լանգ (34′)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Ասթոն Վիլա» — «Բոլոնիա»՝ 2։0
Գոլերը՝ Մակգին (55′), Դուրան (64′)
«Շտուրմ» — «Սպորտինգ»՝ 0։2
Գոլերը՝ Սանտուշ (23′), Դյեկերեշ (53′)
«Յուվենտուս» — «Շտուտգարտ»՝ 0։1
Գոլը՝ Էլ Բիլալ Տուրե (90+2′)
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․