«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հայտնվել է անգլիական «Մնաչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը դեմ չէ վաճառել բրազիլացուն, եթե նրա համար ստանա շահավետ առաջարկ։ Նշվում է, որ բացի «Սիթիից» 27-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայցնող մի քանի ակումբներ։
Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։