Անգլիայի Մ18 Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» Մ18 թիմը սեփական հարկի տակ պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» Մ18 թիմին։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 4-3 հաշվով։
«Սանդերլենդի» կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։
Գերագուսյանն ԱՊԼ Մ18 մրցաշարի այս առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։