«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին, որում մյունխենյան ակումբը կհյուրընլավի «Բարսելոնային»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։
«Լևանդովսկին ֆանտաստիկ հարձակվող է, մեր սերնդի լավագույններից մեկը: Սա յուրահատուկ հանդիպում է լինելու: Մեզանից շատերը լավ են ճանաչում մրցակցի մարզչին։ Ակնկալում ենք, որ «Բարսան» ավելի շատ կտիրի գնդակին և մեծ ճնշում կգործադրի։ Մեզ ծանր հանդիպում է սպասվում, բայց մենք ընդունում ենք մարտահրավերը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիայում» խաղացել է 2014-ից 2022 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 375 հանդիպում՝ դառնալով 344 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։