Ալմաթիում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթել է ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումն ավարտվել է 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 15 րոպե։
Եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի կանադացի աշխարհի 118-րդ ռակետ Գաբրիել Դիալոն:
Նշենք, որ 2018 թվականից ի վեր Խաչանովը առաջին անգամ մեկ մրցաշրջանում կմասնակցի երկու եզրափակիչի։