«Կոմոն» հայտարարել է ակումբի խորհրդի ներկայացուցչի պաշտոնում նախկին կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի նշանակման մասին։
«Վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացած Ռաֆայել Վարանը կբերի իր փորձն ու առաջնորդի որակները: Սա կնշանակի՝ նրա կարիերայի հաջորդ փուլը ֆուտբոլային խաղադաշտից հեռու է:
Վարանը կաշխատի «Կոմոյի» զարգացման բաժնի ղեկավար Օուշեն Ռոբերթսի և կրթության ղեկավար Ջուլիետ Բոլոնի հետ:
Նրա մասնակցությունը օգուտ կբերի ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ ամբողջ համայնքին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: