«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստն արդեն վերադարձել է մարզումներին։ Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 20-ին Լա Լիգայում «Սևիլիայի» դեմ:
Ֆերմին Լոպեսը սեպտեմբերի սկզբին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում վնասվածք էր ստացել ազդրի մկանային հատվածում: Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է երեք հանդիպման։