Բուլղարիայում մեկնարկած բնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իրենց մեկնարկային մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Ադամյանն առավելության է հասել բելգիացի Օսամա Էլ Մոսաուիի նկատմամբ, իսկ Ճղրիկյանը ուժեղ է գտնվել Կոսովոյի ներկայացուցիչ Դոնալդ Սիլայից։
Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Հարություն Հակոբկոխյանը: