Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը թարմացրել է իսպանական Պրիմերայի ակումբների մի շարք խաղացողների շուկայական արժեքները։ Ըստ թարմացումների՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել Լա Լիգայում (- 15 մլն եվրո): Երկրորդ տեղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է (- 10 մլն եվրո): Եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենն է (- 10 մլն եվրո):
Պրիմերաի 10 ամենաէժան խաղացողներն ըստ Transfermarkt-ի՝
Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ») — 75 միլիոն եվրո (- 15 միլիոն եվրո),
Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») — 60 միլիոն եվրո (- 10 միլիոն եվրո),
Անդրեաս Քրիստենսեն («Բարսելոնա») — 30 միլիոն եվրո (- 10 միլիոն եվրո),
Անսու Ֆատի («Բարսելոնա») — 15 միլիոն եվրո (- 10 միլիոն եվրո),
Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ») — 60 միլիոն եվրո (- 10 միլիոն եվրո),
Տակեֆուսա Կուբո («Ռեալ Սոսյեդադ») — 50 միլիոն եվրո (- 10 միլիոն եվրո),
Վիտոր Ռոկե («Բարսելոնա»/«Բետիս») — 30 մլն եվրո (- 10 մլն եվրո),
Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա») — 20 միլիոն եվրո (- 8 միլիոն եվրո),
Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ») — 28 միլիոն եվրո (- 7 միլիոն եվրո), Ռուի Սիլվա («Բետիս») — 8 միլիոն եվրո (- 7 միլիոն եվրո):
























































