ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 9-րդ տուրում Բոլիվիայի հավաքականը տանը ընդունեց Կոլումբիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց Բոլիվիայի հավաքականի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման հաղթական գոլը 58-րդ րոպեին խփեց Միգելիտոն: Նշենք, որ տանտերերը հանդիպման 20-րդ րոպեից մնացել էին 10 հոգով՝ խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Էկտոր Կուելյարը։
Բոլիվիայի հավաքականը հաղթական խաղերի շարքը հասցրեց երեքի։ Կոլումբիայի հավաքականն առաջին պարտությունը կրեց ԱԱ-2026-ի ընտրական փուլում։