«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։ Անցած ամիս Կվարացխելիան երեք հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում։ Դրանցում վրացի ֆուտբոլիստը խփել է երկու գոլ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նապոլիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն։
7 տուրից հետո «Նապոլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։