Լոնդոնի «Ֆուլհեմի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն խոսել է այն մասին, թե ինչ խորհուրդ է տվել իրեն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում կայացած խաղից հետո (3:2)։
«Գվարդիոլան անկասկած աշխարհի լավագույն մարզիչն է։ Խաղից հետո նա գովեց ինձ և ասաց, որ լավ հանդիպում եմ անցկացրել: Պեպն ինձ մի քանի խորհուրդ տվեց, թե ինչպես ավելի լավ ավարտին հասցնեմ ստեղծածս պահերը»,- Տրաորեի խոսքերն է մեջբերում El Larguero-ն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Ֆուլհեմ» խաղից հետո Գվարդիոլան հենց խաղադաշտում սկսել էր խորհորդներ տալ մրցակցի թիմի խաղացողին։