«Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտնում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է անորոշ ժամանակով արձակուրդի ուղարկել 550 ակումբի աշխատակիցների:
Նաև ակումբը հայտնել է, որ կկրճատվի նրանց աշխատավարձերը 20 տոկոսով: Նշվում է նաև, որ այդ ամենը չի տարածվում առաջին թիմի վրա:
Համաճարակի պատճառով ֆուտբոլում հարկադիր դադար է, որի պատճառով էլ ակումբը ստիպված է եղել գնալ նման քայլի՝ ֆինանսական լուրջ կորուստներ չկրելու համար։

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել է, որ «Նյուքասլը» բաժանվել է իր աշխատակիցների և անձնակազմի հետ, ովքեր չեն մասնակցում առաջին թիմի նախապատրաստմանը: Դա պայմանավորված էր ֆինանսական ճգնաժամով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այսպիսով, «Նյուքասլը» դարձավ Պրեմիեր լիգայի առաջին ակումբը, որն անցավ նման միջոցների: