The Guardian-ը հայտնում է, որ «Նյուքասլը» բաժանվել է իր աշխատակիցների և անձնակազմի հետ, ովքեր չեն մասնակցում առաջին թիմի նախապատրաստմանը: Դա պայմանավորված էր ֆինանսական ճգնաժամով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այսպիսով, «Նյուքասլը» դարձավ Պրեմիեր լիգայի առաջին ակումբը, որն անցավ նման միջոցների:
Բոլոր աշխատակիցները նամակ են ստացել ակումբի ղեկավարությունից՝ բացատրությամբ, որ համաճարակի պատճառով ֆուտբոլում հարկադիր դադար է տեղի ունեցել և այն ստիպել է ղեկավարությանը դիմել թիմի աշխատատեղերի պահպանման այնպիսի սխեմայի, որը աշխատակիցներին թույլ է տալիս պահանջել իրենց աշխատավարձի 80%-ը միայն:
Այս որոշումը ազդել է սկաուտների, ակադեմիայի դասընթացավարների, բարեգործական հիմնադրամի աշխատակիցների վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլովակիայի լավագույն ակումբներից մեկը լուծարման եզրին է։