«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հույն պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը խոսել է մերսիսայդցիների և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։
«Տրենտը մեկն է, որը միշտ ցանկանում է խաղալ: Նա անընդհատ տալիս է իր լավագույնը։ Նրա վիճակագրությունը «Լիվերպուլում» խոսում է դրա մասին: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, նա դա գիտի։ Ինձ համար Տրենտն առաջինն է իր դիրքում»,- Ցիմիկասի խոսքերն է մեջբերում բրիտանական Independent առցանց հրատարակությունը։
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրենտի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
























































