«Սաութհեմփթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը խոսել է իր կուռքի մասին. ֆուտբոլիստի կուռքը «Բոլթոնի» և Ֆինլանդիայի հավաքականի նախկին դարպասապահն է։
«Իմ կուռքը Յուսի Յասկելայնենն էր «Բոլթոնից», ով 10-12 տարի խաղացել է Պրեմիեր լիգայում:
Նա ոչ մի տիտղոս չի նվաճել։ Ես կնախընտրեի չնվաճել տիտղոս, քան հաղթել ԱՊԼ-ն՝ լինելով ոչ հիմնական կազմի ֆուտբոլիստ»,- Ռեմսդեյլի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Ռեմսդեյլը «Սաութհեմփթոն» է տեղափոխվել վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալից»:
























































