Մարսելի «Օլիմպիկը» ակտիվորեն բանակցում է Պոլ Պոգբայի հետ հաջորդ տարվա հունվարին անվճար հիմունքներով պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Մալիկ Տրաորեն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի կիսապաշտպանը կարող է միանալ նոր թիմին հունվարին, սակայն նրան արգելված է խաղալ մինչև մարտ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Թուրինի «Յուվենտուսը» խզել էր պայմանագիրը ֆուտբոլիստի հետ դոպինգ սկանդալի պատճառով։ Նախկինում Պոգբան հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», որը 2016 թվականին ֆուտբոլիստի համար վճարել է մոտ 100 միլիոն եվրո փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողին հաջողվեց հասնել որակազրկման ժամկետի կրճատման, որն ի սկզբանե պետք է տևեր 4 տարի։