«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է վինգեր Ռաֆինյայի մասին իր մտքերով։
Կիրակի օրը կայացած «Ալավեսի» հետ խաղում (3-0) բրազիլացին խաղադաշտ մտավ ավագի թևկապով ու օգնեց Ռոբերտ Լևանդովսկուն հեթ-տրիկի հեղինակ դառնալ՝ երկու գոլային փոխանցում կատարելով։
«Ռաֆինյան առաջատար է, և նա շատ կարևոր է մեզ համար: Ես շատ գոհ եմ նրանից, չնայած կարծում եմ, որ նա կարող է շարունակել կատարելագործվել:
Ավագի թևկապը նրա համար արժեքավոր է»,- ասել է Ֆլիկը հանդիպումից հետո: