«Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը պատմել է, թե ինչպես է փոխվել իր դերը մերսիսայդցիների նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթի օրոք:
«Իհարկե, ես ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել և օգնել թիմակիցներիս ավելի շատ աչքի ընկնել: Իմ դերը մի փոքր տարբերվում է նախորդ տարվանից, բայց ես դեռ ամեն ինչ կանեմ թիմի համար։ Նույնիսկ եթե վիճակագրությունս այնքան էլ լավը չէ, եթե թիմը հաղթում է, ամեն ինչ լավ է»,- Սոբոսլայի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգ տուրից հետո մերսիսայդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ վաստակելով 12 միավոր։ Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (13 միավոր): Սոբոսլայը «Լիվերպուլում» հանդես է գալիս անցած ամառվանից: