«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակտիվորեն նոր մարզիչ է փնտրում, որը ակումբում կարող է փոխարինել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին՝ վերջինս «կարմիր սատանաներին» գլխավորում է 2022 թվականից։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ տեն Հեգի պաշտոնանկությունը ժամանակի հարց է։ Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն իրենց առջև խնդիր են դնում 54-ամյա մասնագետին փոխարինելու համար բարձրակարգ մասնագետ գտնել։ Ընդգծվում է, որ մանկունիանցիների ղեկավարությունն անցյալ ամառ ցանկանում էր հեռացնելհոլանդացուն, սակայն նրան չեն կարողացել համապատասխան փոխարինող գտնել։
Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 5 տուրից հետո մանկունիացիները վաստակել են 7 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Պրեմիեր լիգան 2013 թվականին։
























































